ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հ. Արշակյանն ընդունել է «Systronics» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Զարեհ Թութունջյանին,
ով մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, որն ավելի քան 42 տարվա պատմություն ունի։ Նա նշել է, որ «Systronics»-ը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում, առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի համալիր լուծումներ՝ սկսած ծրագրային ապահովման մշակումից մինչև ծրագրերի խորհրդատվական ծառայություններ և IT ենթակառուցվածքների տեղադրում։ Ընկերության ղեկավարը նաև անդրադարձել է տվյալ հարթակում համապատասխան կադրեր կրթելու խնդրին։ Նա նշել է, որ աշխատատեղերը համալրում են Երևանի պետական համալսարանի ու Ամերիկյան համալսարանի ուսանողներով, բայց մասնագետների խնդիրը միշտ արդիական է։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն