ՀՀ կառավարությունը 2018 թվականի մարտի 1-ի թիվ 204-Ն որոշմամբ ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
որի գործունեության նպատակն է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը: Հարկ է նշել, որ ՊՈԱԿ-ը ապահովում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Աբովյան», «Սևան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն