Տուն-ինտերնատներում նախատեսվում է շուրջ 150 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ իրականացնել
Փոխնախարարը ծանոթանացել է հաստատությունում վերջերս կատարված փոփոխություններին: Բարեգործների աջակցությամբ` հիմնովին փոխվել է հաստատության ճաշարանի օդափոխության համակարգը, վերանորոգվել է սեղանի թենիսի խաղասենյակը: Այսուհետև խնամյալից մեկը կմասնակցի հաստատությանը մատակարարվող սննդի ընդունման և պատրաստման գործընթացին, իսկ ամսական ճաշացուցակը կտրամադրվի ինտերնատի բոլոր բնակիչներին: Տնօրենի ուղեկցությամբ Գ. Գասպարյանը շրջել է հաստատությունում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն