200-ից ավելի խաչեր կբաժանվնեն միջքաղաքային տրանսպարի վարորդներին
Հոկտեմբերի 26-ին 10.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդարանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Գյուտ Խաչի տոնին: Թեմի երիտասարդական կառույցների անդամներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա խաչեր ու աղոթաթերթեր կնվիրեն «Կիլիկիա» ավտոկայանի միջքաղաքային տրանսպորտի վարորդներին: 15:00-ին, երիտասարդները կհավաքվեն Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցում և ընդհանրական աղոթքից հետո խաչեր կնվիրեն նաև Գայի պողոտայով անցնող տրանսպորտի վարորդներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին