ՀՀ ֆինանսների նախարար Ա. Ջանջուղազյանը և ՀՀ- ում Գերմանիայի դեսպան Մ. Բանցհաֆն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին
Ընդգծվել է էներգետիկ, բնապահպանության, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ապահովագրության ոլորտներում իրականացվող ծրագրերի կարևորությունը: Քննարվել է նաև Վերականգնման վարկերի բանկի (KfW) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գործունեությունը Հայաստանում: Հանդիպման ավարտին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:
Աղբյուր՝ ՀՀ ֆինանսների նախարարություն