Կայացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Արժեշղթաների զարգացում» բաղադրիչին նվիրված աշխատաժողով
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, ՀԲ գյուղատնտեսության ավագ տնտեսագետ և աշխատանքային խմբի ղեկավարը, շահագրգիռ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչներ: «Արժեշղթաների զարգացում» բաղադրիչի հիմնական նպատակն է աջակցել կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, մեղրի, բարձրարժեք հատապտղի, կերարտադրության ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին արտադրանքի որակական ցուցանիշների, ներքին շուկայի պահանջարկի, սննդամթերքի անվտանգության պահանջների բարելավման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման հարցերում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն