Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը,
որը կազմակերպվել է Արդարադատության նախարարության և Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացն առավել մասնակցային դարձնելու: Միջոցառմանը մասնակցել են պետական ու հասարակական հատվածը ներկայացնող շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է Ռազմավարության հիմնական դրույթները՝ ընդգծելով, որ Ռազմավարության մշակման գործընթացում Նախարարությունը եղել է անկեղծ և ազնվորեն գնահատել է իրավիճակը՝ վեր հանելով բոլոր այն խնդիրները, որոնք առկա են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն