ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) - Հայաստան աշխատանքային խմբի հանդիպումը,
որի ընթացքում քննարկվել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների չորրորդ ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքները: ԲԿԳ գործադիր գլխավոր տնօրենի խոսքով՝ Հայաստանը օրինակելի է ԲԿԳ հանձնառությունների իրականացման հարցում, ինչպես նաև կարևորել է նաև հաջորդ գործողությունների ծրագրում նպատակաուղղված հանձնառությունների շրջանակը ընդլայնելը: Ս. Փրադանը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել Հայաստանին՝ դատաիրավական, հակակոռուպցիոն և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում: Հանդիպման ընթացքում պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են ԲԿԳ հանձնառությունների ընթացքը:
Աղբյուր՝ ՀՀ կառավարություն