Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոնակոյում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զ. Մնացականյանը հանդիպում է ունեցել
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լ. Մուշիկիվաբոյի հետ: ԱԳ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ նախարարական այս համաժողովը ևս մեկ պատեհ առիթ է՝ հանդիպելու Ֆրանկոֆոն մեծ ընտանիքին, քննարկելու Կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները և ուղենշելու համագործակցության հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի և համաժողովի թեմայի՝ «Հաշտեցնել մարդկությանը և մոլորակին. հեռանկարներ ֆրանկոֆոն տարածքում ՖՄԿ 50-ամյակի նախօրեին» խորհրդին՝ ընդգծելով վերջինիս արդիականությունը ֆրանկոֆոն ընտանիքի համար:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ