Արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի
նախագծի հերթական ոլորտային հանրային քննարկումը: Այն առնչվել է կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, երեխաների իրավունքների և տնտեսական իրավունքների պաշտպանության ոլորտներին: Քննարկմանը ներկա են եղել նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ն. Զոհրաբյանը և պետական ու մասնավոր հատվածը ներկայացնող շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Փոխնախարար Գրիգորյանը նշել է, որ հանրային քննարկումների շրջանակում նախատեսված են նաև մարզային այցեր՝ նպատակ ունենալով առավել լայն ներգրավվածություն ապահովել Ռազմավարության մշակման գործընթացում:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա