Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով միջոցառումների ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել մրցանակների հանձնման արարողություն
Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանը՝ ընդգծելով Խնայողությունների համաշխարհային օրվա առիթով կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների կարևորությունները, ինչպես նաև տվյալ ասպարեզում հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների անհրաժեշտությունը: Հայաստանի բանկերի միության կողմից մրցանակներ են հանձնվել նախապես հայտարարված «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթում, գնահատող հանձնախբի որոշմամբ, հաղթող ճանաչված ուսանողներին և «Ապագայի բանկն՝ իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների մրցույթին լավագույն մասնակցություն ունեցած աշակերտին:
Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա