Արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգոյանն ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շ. Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է
Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների շղթան: Մանավորապես՝ հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում փոխնախարարը ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման, դրա դեմ պայքարի և հակակոռուպցիոն կրթության բաղադրիչները: Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին՝ Ք. Գրիգորյանը ներկայացրել է ռազմավարության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներն ու դրանց հասնելու գործողությունների ծրագիրը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա