Արմավիր քաղաքում տեղի է ունեցել աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել է Արմավիր և Վաղարշապատ քաղաքների տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 35 գործատու
Ներկայացվել է շուրջ 230 թափուր աշխատատեղ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Արմավիրի մարզի, մասնավորապես Արմավիր և Վաղարշապատ քաղաքների աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ: Նախնական տվյալներով միջոցառմանը մասնակցել է շուրջ 700 աշխատանք փնտրող: Տոնավաճառին զուգահեռ կազմակերպվել է վարպետաց դաս՝ վարսահարդարի և դիմահարդարի մանագիտությամբ:
Աղբյուր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա