ԵՊԲՀ- ում գիտական խորհրդի նիստին ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ. Ավետիսյանը ներկայացրել է վերջին երեք տարիների ուսումնական գործընթացի համեմատական վերլուծությունը,
որը հնարավորություն է տալիս նշել այն գործիքները, որոնք կարող են նպաստել թույլ կողմերի բացահայտմանը, վտանգների հաղթահարմանն ու որակի բարելավմանը: Բուհի ռազմավարական ծրագրում նշված է, որ բուհի առաքելությունն իրականացնելու ճանապարհներից առաջինն ուսումնառությամբ պահանջվող վերջանարդյունքերի որակյալ ապահովումն է: Լ. Ավետիսյանը, ներկայացնելով վերլուծությունն, անդրադարձել է պրոֆեսորադասախոսական կազմին, նրա որակավորմանը, ուսանողների թվաքանակին՝ առաջադիմությանը, քննությունների կազմակերպմանն ու անցկացմանը, օտարեկրացի ուսանողների թվի ավելացմանը, ամբիոնների կատարած աշխատանքներին:
Աղբյուր՝ ԵՊԲՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա