Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, որն այս պաշտոնից հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետին, հպարտ է Կադաստրի ֆինանսական վիճակի հաշվետվությամբ.
կանխատեսումը՝ 2019-ին 1.05 մլրդ դրամ ավելի գեներացում և փոխանցում պետբյուջե։ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր մեկնաբանության մեջ գրել է,- «Դրանում արտացոլված թվերի հիման վրա կարող եմ հպարտանալ ևս մեկ ձեռքբերմամբ։ Վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ 2019 թվականին կոմիտեն կանխատեսում է 1.05 մլրդ դրամ ավելի գեներացնել ու փոխանցել պետական բյուջե։ Այսօր արդեն առկա միջոցները թույլ են տալիս այդ ցուցանիշը համարել կատարված և ակնկալել մոտ 15%-ով ավելի բարձր արդյունք մինչ տարեվերջ։ Սա, նախևառաջ, Հայաստանով մեկ տարածված մեծ թիմի համատեղ աշխատանքի արդյունք է, որի համար մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում կադաստրի մեծ ընտանիքին»։
Կադաստրի կոմիտեի լրատվություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա