ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել
Կողմերը կհամագործակցեն ուսանողների, դասախոսների մասնակցությամբ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հետազոտական, վերլուծական աշխատանքներ իրականացնելու, հանդիպումներ, դասախոսություններ, համատեղ կլոր սեղաններ, գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, դատախաղեր և գիտագործնական այլ միջոցառումներ անցկացնելու միջոցով: Բացի այդ, նախատեսվում է կազմակերպել ուսանողների այցելություններ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներ, նրանց տալ հնարավորություն արտադրական պրակտիկա անցնել Հանձնաժողովում, ներգրավել որպես փորձնակ:
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա