ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Չինաստան-Եվրասիա» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը, որը տևելու է 2 օր
Միջազգային գիտաժողովի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լ. Նազարյանը, Հայաստանում Չինաստանի դեսպան Ն.Գ. պարոն Թ. Էրլունը, ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի նախագահ Մ. Սահակյանը և ԵՊՀ պրոռեկտոր Ա. Իսրայելյանը: Միջազգային 2-րդ գիտաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ պրոռեկտոր Ա. Իսրայելյանը: ԱԺ փոխնախագահը խոսել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի մասին, որը Չինաստանի ամենամեծ նախագծերից մեկն է, և որի նկատմամբ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի: Տեղի է ունեցել նաև ցուցահանդես՝ «Գեղեցիկ Չինաստան» խորագրով, որը կազմակերպել էր Հայաստանում ՉԺՀ-ի դեսպանությունը:
Աղբյուր՝ ԵՊՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա