ՀՀ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ
զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման վերաբերյալ օրակարգով նիստի ժամանակ, ծնողներից հայտնել են, որ իրենց որդիների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը չեն ուսումնասիրվել այդ նպատակով ՀՀ քննչական կոմիտեում ձևավորված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում: Վերոգրյալի կապակցությամբ պարզաբանում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև մշակված աշխատանքային կարգի համաձայն` խումբն ուսումնասիրության առարկա է դարձնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննված և վարույթը կարճված ու կասեցված քրեական գործերը:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա