Մոնակոյում ընթացող Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զ. Մնացականյանի հանդիպումը Կամերունի ԱԳ նախարար Լ. Մ. Մբելայի հետ
Արտգործնախարարները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով աշխատել երկկողմ օրակարգի հարստացման և հայ֊կամերունական հարաբերություններում առկա մեծ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևորվել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը և բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացումը։ Հայաստանի և Կամերունի ԱԳ նախարարները նախանշել են երկկողմ համագործակցության ուղիների ընդլայնման շրջանակները։
Աղբյուր՝ mfa.am
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա