ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ. Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Դ. Շումեյքերի գլխավորած պատվիրակության հետ
ՔԿ նախագահը կարևորել է ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի հրավերով Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի կենտրոնական գրասենյակ իրականացված Քննչական կոմիտեի ծառայողների աշխատանքային այցերը, որոնց ընթացքում համաձայնություններ են ձեռք բերվել՝ կոմիտեի ծառայողների վերապատրաստումներն ԱՄՆ-ում կազմակերպելու գործընթացի առնչությամբ: Դիեպ Շումեյքերը վստահեցրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ քննությունների դաշնային բյուրոյի փոխգործակցությունն առաջիկայում կունենա զարգացման էլ ավելի լայն հեռանկարներ: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա