Տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը,
որի օրակարգում են եղել 2020թ. ստուգումների ծրագրին, սպանդանոցային մորթի անցման հետ կապված խնդիրներին, թարմ մսի վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ վիճակի կարգավորմանը վերաբերող հարցեր: Խորհրդի անդամները, սակայն, օրակարգում ներկայացված հարցերին չեն անդրադարձել, քանի որ խորհրդի անդամ Բ. Պիպոյանը բարձրաձայնել է ՍԱՏՄ կառուցվածքային փոփոխությունների խնդիրը, որից ածանցվում են մնացած բոլոր հարցերը: ՍԱՏՄ ղեկավարին կից հասարակական խորհուրդը որոշել է հանդիպել մեկ շաբաթից՝ օրակարգ բերելով միայն սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի գործունեության իրավակազմակերպչական բնույթի կարգավորման հարցը:
Աղբյուր՝ snund.am
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա