Երևանում կայացել է Հայաստանում շինշիլաբուծության զարգացմանը նվիրված երկօրյա սեմինար-դասընթաց,
որը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցություն» հիմնադրամի և «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության համատեղ նախաձեռնությամբ: Դասընթացը վարել է ՌԴ Շինշիլաների փորձագետների ընկերակցության փորձագետ Վ. Մազուրովը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետն անդրադարձել է պետության կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանը և տեղեկացրել, որ շինշիլաբուծության ոլորտում ներգրավված տնտեսվարողները կարող են օգտվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական օժանդակության ծրագրերից:
Աղբյուր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա