Այսօր 18:30-ին Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտն իր «Հովհաննիսյան սեմինարներ» ծրագրի շրջանակում
Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ հրավիրում է ներկա գտնվելու ֆրանսահայ գրող, գրականագետ Գրիգոր Պըլտեանի «Ֆրանսահայ վէպը և Զարեհ Որբունի» բանախոսությանը։ Հովհաննիսյան ինստիտուտը Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի աջակցությամբ հրատարակության է պատրաստում Որբունու վիպային արձակի ինչպես հրատարակված գործերի, այնպես էլ շարքի և մտահղացման մասը կազմող առայժմ անտիպ գործերի եռահատոր քննական վերահրատարակությունը: Բանախոսությունը մասն է կազմում հրատարակությանն ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Զարեհ Որբունու վիպային ժառանգության հանրայնացման ծրագրի:
AGBU Armenia
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա