Արդարադատության նախարարության և Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության համատեղ ջանքերով Գավառում և Վանաձորում կազմակերպվել են հանրային քննարկումներ,
որին մասնակցել են հասարակական կազմակերպության շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Հանդիպումների ընթացքում Նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության ներկայացուցիչները ներկայացրել են ռազմավարակական փաստաթղթերի բովանդակությունը, առանձնացրել հիմնական գերակայությունները և դրանց հասցեագրման մոտեցումները, անդրադարձել ռազմավարական փաստաթղթերով նախատեսված մշտադիտարկման մեխանիզմին: Այդ համատեքստում նախարարության ներկայացուցիչները կարևորել են ռազմավարական փաստաթղթերի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվող Համակարգող խորհրդի գործունեությունը՝ շեշտելով Խորհրդում հասարակական կազմակերպությունների մասնակցության կարևորությունը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա