Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ա. Բեգլարյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիեննայում՝ միջազգային և հայկական շրջանակների հետ
Պաշտպանը, Ավստրիայում ՀՀ դեսպանության և Հայ դատի գրասենյակի կազմակերպմամբ, դեսպանության շենքում հանդիպել է տեղի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ՝ Ա. Պապիկյանի նախագահությամբ: Ա.Բեգլարյանը ներկայացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանության համակարգը, առանձնահատկություններն ու մարտահրավերները: Ներկաների հետ քննարկում է ծավալվել Արցախի հետագա զարգացման գործում Սփյուռքի դերի վերարժեվորման և հարակից այլ հարցերի շուրջ:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա