Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը
Գնդապետն արտակարգ իրավիճակների համակարգում շուրջ 20 տարի աշխատել է: Ծառայությունը սկսել է 2000 թվականից և մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է Արտակարգ իրավիճակների վարչության բնակչության պաշտպանության մասնագետի, ինժեներատեխնիկական միջոցառումների սպայի, օպերատիվ վարչության կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի, քաղաքացիական պաշտպանության գնդի շտաբի պետի, օպերատիվ վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի գլխավոր ինժեների, ԱԻՆ Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ-ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի, ինչպես նաև ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի պաշտոնները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա