ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի ու Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև գործնական, կրթական և ստեղծագործական համագործակցության խթանման նպատակով
Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցն այսօրվանից սկսում է երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի երկրորդ շրջափուլը։
ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների միջև գործընկերության հաստատման ծրագիրը կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը՝ նպատակ ունենալով ապահովել երաժշտական նախնական մասնագիտական կրթության ոլորտի բնականոն գործունեությունը, մշակութային կրթության համաչափ տարածքային զարգացումը և երաժշտամանկավարժական առաջավոր փորձի տարածումը։
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա