ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գ. Վարդանյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել են «Նորարարական գաղափարների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին
Միջոցառումը, որը կազմակերպվել և անցկացվում էր Ուզբեկստանի նորարարական զարգացման նախարարության կողմից, միավորել էր տարբեր երկրների հետազոտական և նորարարական կենտրոնների, ներդրումային ֆոնդերի, տեխնոլոգիական գործակալությունների, տեխնոլոգիական պարկերի և բիզնես ինկուբատորների ներկայացուցիչներին։ Համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը նախարարի տեղակալ Գ. Վարդանյանը հանդես է եկել ելույթով։ Նա ընդգծել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հաջողություններն ու առաջնահերթությունները, զարգացմանն ուղղված քայլերը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա