ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ն. Մարգարյանը՝ որպես ՀՀ պատվիրակության ղեկավար, մասնակցում է նոյեմբերի 3-7-ը Աբու Դաբիում ընթացող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO)՝
«Արդյունաբերություն 2030՝ դարձրու նորարար, միավորիր և վերափոխիր մեր ապագան» 18-րդ Գլխավոր համաժողովին։ Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի ՓՄՁ-ների զարգացման հարցում տեխնոլոգիական ուսուցման, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարությունների դերը՝ որպես արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոց՝ ոչ միայն այսօրվա, այլև ապագայի տնտեսությանը պատրաստ լինելու համատեսքտում: «5900BC» ծրագիրն իրականացվել է UNIDO-ի «Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացում՝ արդիականացման և շուկայի հասանելիության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ ֆինանսական աջակցությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա