ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ա. Վիկտորինը, Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Ա. Ադամյանը, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարար Ա. Հարությունյանն արձանագրել է, որ Հայաստանում ծրագրի գործունեության 24-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ միջոցառումն անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։
Միջոցառմանը մասնակցել է նաև Իսպանիայի Էրազմուս+ ազգային գործակալության և իսպանական 13 համալսարանների պատվիրակությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա