ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Ա. Խաչատրյանը, Ռ. Ստեփանյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գ. Գևորգյանը
հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են խորհրդարանական վերահսկուղությանն առնչվող հարցեր։ Հյուրերը ներկայացրել են Միացյալ նահանգների օրենսդիր իշխանության կառուցվածքը, գործառույթները, աշխարհի տարբեր խորհրդարանների հետ գործակցությունը։ ԱՄՆ-ի «Ազգային անվտանգության արդյունքներ» ընկերության (NSO) նախագահ և գործադիր տնօրեն Թ. Ռոզենբլումը խոսել է անվտանգության ոլորտում իր երկրի խորհրդարանական վերահսկողության գործառույթների մասին։ Նա վերահսկողական գործընթացում կարևոր է համարել հաշվետվողականության և թափանցիկության ապահովումը։
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա