ՀՀ ԱԺ փոխնախագահ Վ. Էնֆիաջյանը և Վիետնամի ԱԺ նախագահ Նգուեն Թի Կիմ Նգանը քննարկել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները
Կարևորվել է ՀՀ-ում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեսպանատուն ունենալը: Տիկին խոսնակը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների խորհրդարանականների համատեղ նախաձեռնություններին: ՀՀ Աժ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ Վիետնամի խորհրդարանի փոխխոսնակ Թոն Թին Ֆոնգի հետ: Կողմերն ընդգծել են, որ միջխորհրդարանական հարթակում նպաստելու են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմանը: Վիետնամի խորհրդարանի փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ բարեկամական խմբի աշխատանքներն իրենց դերակատարարումն են ունենում փոխգործակցության զարգացման գործում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա