«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի հերթական երեկոն նվիրված է եղել կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի աշակերտին՝ լատվիացի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսին,
ով Յազեպ Վիտոլի անվան լատվիական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է։ Նրա կոմպոզիտորական ոճը բնորոշվում է որպես «նոր ներդաշնակ երաժշտություն»՝ «զարմանահրաշ զուլալ, դրական ոգով»: Պելեցիսը նշում է‚ որ երջանիկ է երկրորդ անգամ լինել Հայաստանում։
«Նվիրում ուսուցչիս» կոնցերտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել են դաշնակահարներ Ռ. Կոմինատին և Կ. Պրինչիպեն։ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։
Աղբյուր՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա