ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անց է կացվել փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությունը,
որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: ՀՀ ԱԻ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցել են ընթացիկ աշխատանքների և առկա խնդիրների մասին: «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Աթոյանը տեղեկացրել է, որ Բազումի լեռնաշղթայում հրդեհի մարման ժամանակ վիրավորված Է. Գրիգորյանի առողջական վիճակը արդեն համեմատաբար լավ է, կա հստակ դրական դինամիկա: Փրկարար ծառայության տնօրենը համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պայթուցիկ սարքերի ձեռքբերման գործընթացը, որը անհրաժեշտ է կանխարգելիչ քարաթափումներ իրականացնելու համար:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա