Առաջիկա օրերին «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն և փորձագետները կլինեն հայտատու քաղաքներում՝
ծանոթանալու տեղի երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների հետ և այցելելու համայնքի մարզական, մշակութային, ժամանցի և այլ հաստատություններ: Փորձագիտական այցերն ընթանալու են հետևյալ ժամանակացույցով. Հրազդան – նոյեմբերի 15, Արմավիր – նոյեմբերի 18, Գավառ – նոյեմբերի 19, Գորիս – նոյեմբերի 21-22, Կապան – նոյեմբերի 22-23: Նոյեմբերի 5-25-ը ակտիվ է լինելու նաև SMS քվեարկությունը:
Աղբյուր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա