Տեղի է ունեցել հանդիպում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի միջև
Զրուցակիցները քննարկել են պետություն-եկեղեցի համագործակցությանը վերաբերող տարբեր թեմաներ: Է. Աղաջանյանը և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը վերահաստատել են ՀՀ կառավարության և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման նախաձեռնությունը: Զրուցակիցները պայմանավորվել են ամփոփել ենթահանձնաժողովների աշխատանքները և զեկույցներ ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Աղբյուր՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա