Բարձրագույն դատական խորհրդում ճանաչողական այցով հյուրընկալվել են ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ծանոթանալու Խորհրդի գործունեությանը
Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հանդիպելու նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությանն է եղել։ Խորհրդի նախագահը, ողջունելով ապագա լրագրողներին, կարևորել է նրանց հետաքրքրվածությունը դատական իշխանության նկատմամբ: Ապագա լրագրողները հետաքրքրվել են դատաիրավական բարեփոխումների գործընթացով, վեթինգի իրականացման գործիքակազմերով, էլեկտրոնային արդարադատության համակարգի, արբիտրաժային դատարանների արդյունավետության և այլ հարցերով: Խորհրդի նախագահն անդրադարձել է ուսանողների բարձրացրած բոլոր հարցադրումներին:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա