ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տ. Խաչատրյանն ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վ. Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը
Քննարկվել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության մի շարք հարցեր, գործընկերության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու հեռանկարները։ Քննարկվել են նաև ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների, մասնավորապես՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունավետության բարձրացմանը և հետագա համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Վ. Յակովենկոն հատկանշական է համարել Հայաստանում «Ալյանս» ազատ տնտեսական գոտու տարածքների՝ «Սինտրոնիքս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կառավարվող «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ռուսական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում:
Աղբյուր՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա