Նոյեմբերի 12-ին Եղվարդի համայնքապետարանում բացվել է Քաղաքացիների սպասարկման թվով 30-րդ գրասենյակը (ՔՍԳ),
որը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Այն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ: Ելույթներով հանդես են եկել ՏԿԵ նախարարի տեղակալը, Կոտայքի մարզպետի տեղակալը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը, ՀՀ-ում Շվեյցարիայիդեսպանը և Եղվարդի համայնքի ղեկավարը:
Աղբյուր՝ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա