Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ նոյեմբերի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կբացվի Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքը
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկային կից գործում է մանկական հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերը, որտեղ հաշվառված է տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող մոտ 526 երեխա։ Համալսարանական հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայում ախտորոշվում և բուժում են ստանում շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի պաթոլոգիաներ, մակերիկամային անբավարարություն, վաղաժամ սեռական հասունացում ունեցող երեխաները։ Միջոցառումը կկայանա 13:30- ին:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա