ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտահոգ է «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխաների ճակատագրով
և պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ստանձնել նրանց խնամքի հարցը: Նախարարությունը մշակել է Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների ծրագիր, որի շրջանակներում նախատեսված է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական շուրջօրյա և գիշերօթիկ խնամքի հաստատությունների լուծարում՝ աջակցությունն ուղղելով այդ երեխաների ընտանիքներին և կանխարգելելով երեխաների մուտքը հաստատություններ, իսկ բոլոր այն դեպքերում, երբ դա հնարավոր չէ, ապահովել երեխայի հետագա խնամքը փոխարինող ընտանիքում՝ որդեգրման, խնամակալության կամ խնամատարության միջոցով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկել է խնդիրը ՀՀ Շիրակի մարզպետի հետ, ինչի արդյունքում արդեն իսկ մեկնարկել է հաստատությունում խնամվող երեխաների կարիքների գնահատման գործընթացը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա