Արդարադատության նախարարի տեղակալ Ս. Գալյանը մասնակցել է «Մարտահրավերներ և բարեփոխումներ. Մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովին
Վերջինի ընթացքում ամփոփվել են «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի արդյունքները: Փոխնախարարն Արդարադատության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականություն դարձնելու համար, կարևորել լրագրողների դերն ու նշանակությունը փակ հիմնարկներում առկա խնդիրների վերհանման հարցում և շեշտել, որ լրագրողների, Դիտորդների խմբի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից բարձրացված խնդիրները Նախարարության ուշադրության կենտրոնում են:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա