ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Տերտերյանն ընդունել է Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գ. Միկովային և փոխնահանգապետ Դ. Դրաչևին,
ովքեր Հայաստան են այցելել Արագածոտնի մարզի հետ համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով: Վ. Տերտերյանը հույս է հայտնել , որ այցը մեկնարկ կհանդիսանա հետագա արդունավետ համագործակցության համար և վստահեցրել է, որ նախարարությունն իր հերթին բոլոր ջանքերը կգործադրի այն միջտարածաշրջանային համագործակցության հաջող օրինակ դարձնելու ուղղությամբ: Ստարա Զագորա մարզի նահանգապետը նշել է, որ հետաքրքրված են Արագածոտնի հետ գործակցության հեռանկարով՝ հույս հայտնելով, որ հայկական պատվիրակության փոխադարձ այցով զարկ կտրվեն երկու մարզերի միջև համագործակցության ակտիվացմանը: Քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում