Հետևելով Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները ԲՈՒՀ-երից դուրս բերելու հետ կապված՝
«վերջին շրջանի իրադարձությունների զարգացմանը՝ իրականությունը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ մի շարք ուժեր ցանկացած արհեստականորեն ստեղծված առիթ կեղծ լուրերի հիման վրա և մանիպուլացիաների միջոցով պատրաստ են ծառայեցնել քաղաքական շահարկումների և քաղաքական դիվիդենտների հավաքման։ Կասկածի տակ չդնելով որևէ ուժի, կառույցի կամ անհատի հայրենասիրության զգացումը՝ դիմում ենք շահագրգիռ կողմերին՝ Հայոց լեզվի և Հայոց պատմության ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին, գիտական և դասախոսական կազմին, ԿԳՍՄ նախարարությանը՝ առաջարկելով հանդիպել պատվիրակություններով և տալ խնդրին հանգուցալուծում սեղանի շուրջ, որը կբխի մեր պետական և ազգային շահերից։ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պատրաստ է ցուցաբերել իր աջակցությունը խնդրի հանգուցալուծման համար»:
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում