Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Ա. Հարությունյանը «Ապագան սկսվում է այսօր» խորագրով համահայկական ուսանողական ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է,
որ գալիք տարի Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի: Անդրադառնալով այդ հանդիպմանը՝ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուսանողներին ուղղված իր ելույթում հիմնական շեշտը դրել է համահայկականության գաղափարի վրա: Նա կարևորել է նաև սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին Արցախի զարգացման գործում ներգրավման ակտիվացումը՝ պարզաբանելով, որ նախկինում բազմիցս անհատական օրինակներ ունեցել են, բայց այն կազմակերպված աշխատանքի չի վերածվել:
«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա