Ոստիկանության շտաբի պետ Ա. Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին և Հայաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը
Ողջունելով հյուրերին` Ա. Ղուկասյանը կարևորել է ինչպես երկու պետությունների իրավապահների, այնպես էլ Հայաստանի ոստիկանության ու Եվրոպական միության միջև ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ որպես օրինակ ներկայացնելով Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում Լեհաստանի Հանրապետության ՆԳՆ հետ իրականացված զգալի աշխատանքները։ Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հետաքրքրվեցին Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումներով։
Աղբյուր՝ police.am
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում