ՀՀ և ՌԴ դատախազությունների դատախազները Մոսկվայում քննարկել են անչափահասներին վերաբերող քրեական գործերով դատախազական հսկողության խնդիրները
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներ Կ. Կարապետյանը և Գ. Գասպարյանը: ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ և ՌԴ դատախազական համակարգերի միջև համագործակցության խորացման ներկայիս միտումները և դրա շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերի նշանակությունը: Միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակության անդամները նշել են, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև սերտ գործակցությունը, համատեղ նմանատիպ միջոցառումների իրականացումը, փորձի փոխանակման ու կոնկրետ ոլորտներում արդիական խնդիրների համատեղ քննարկման հնարավորություն է:
Աղբյուր՝ prosecutor.am
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում