Արդարադատության նախարար Ռ. Բադասյանն ընդունել է Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դ. Էրմինի գլխավորած պատվիրակությանը
Իտալիայի ԲԴԽ նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ արդեն իսկ հասցրել են հանդիպել Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, ծանոթանալ նորաստեղծ մարմնի գործառույթներին և բացահայտել նմանություններն ու տարբերությունները: Այդ համատեքստում Դավիթ Էրմինին ընդգծել է հայ գործընկերների հետ արդեն իսկ ձեռք բերած պայմանավորվածությունը՝ հայ-իտալական երկու կառույցների միջև փոխգործակցությունը զարգացնելու և առաջիկայում համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում