Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության հրավերով ՀՀԿ պատվիրակությունը մասնակցել է գործընկեր կուսակցության համագումարին, որը տեղի է ունենեցել Լայպցիգ քաղաքում
Հանրապետական կուսակցության պատվիրակության կազմում են եղել ՀՀԿ փոխնախագահ Ա. Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հ. Մամիջանյանը: Այցի շրջանակներում հանրապետականները մի շարք հանդիպումներ են ունեցել ՔԴՄ, ինչպես նաև եվրոպական այլ կուսակցությունների քաղաքական վերնախավի հետ: ՀՀԿ ներկայացուցիչները նաև աշխատանքային քննարկումներ են ունեցել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, ՔԴՄ երիտասարդական միության և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։
Աղբյուր՝ ՀՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում