Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը հյուրընկալվել է Բարձրագույն դատական խորհրդում
Խորհրդի նախագահ Ռ. Վարդազարյանը կարևորել է երկու երկրների դատական իշխանությունների միջև սերտ համագործակցությունը: Նա նկատել է, որ թեև Հայաստանն ունի դարերի պատմություն, այնուամենայնիվ, Բարձրագույն դատական խորհուրդը բավականին երիտասարդ է, անելիքներ շատ կան, և իտալացի գործընկերների փորձը կարող է օգտակար լինել ՀՀ-ում դատական իշխանության զարգացման համար: Խորհրդի անդամները հետաքրքրվել են իտալական դատական համակարգի ընդհանուր ֆինանսավորման, բյուջետային հայտերի կազմման, ֆինանսական հոսքերի կառավարման ընթացակարգերով, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանտվության ենթարկելու մեխանիզմներին, օրենսդրական կարգավորումներին, դատավորի սոցիալական երաշխիքներին առնչվող հարցերով:
Բարձրագույն դատական խորհուրդ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում